Տրինիդադի և Տոբագոյի կառավարությունը ոստիկանությանը հրահանգել է այլևս չհրապարակել սպանությունների վիճակագրությունը, փոխանցում է Право.Ru-ն` հղում անելով ВВС-ին:
Երկրի անվտանգության նախարար Ջեք Ուորների կարծիքով` վիճակագրության ներկայացումը պարադոքսալ արդյունքների է հանգեցնում. Հանցագործությունների թիվն ավելանում է:
Երկրի անկախ ոստիկանական հանձնաժողովը շատ է զարմացել նման հրահանգից: Ոստիկանության սպա Սթիվեն Վիլյամսը հայատարարել է կառավարության հրահանգն անտեսելու մտադրության մասին: Ոստիկանությունում համարում են, որ կառավարությունը ոստիկանությանը հրահանգներ տալու իրավունք չունի: