Իսպանիայի Բիլբաո քաղաքում շարունակվում է «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի երկրորդ շրջանը:
8-րդ տուրում Արոնյանի հակառակորդն էր Իսպանիայի ներկայացուցիչ Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:
Նշենք, որ Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով:
Հատկանշական է, որ տուրի մյուս խաղերը ևս ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:








































