Սիրիայում հայտարարվել է համաներում: Այս մասին հրամանագիր է ստորագրել երկրի ղեկավար Բաշար Ալ-Ասադը: Համաներումը տարածվում է այն բոլոր հանցագործների վրա, որոնք իրենց հանցանքը գործել են 2011թ.- մարտից: Այս մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը:
Սակայն համաներման տակ չեն ընկնում այն անձինք, որոնք դատապարտվել են առավել ծանր հանցագործությունների համար, այդ թվում` թմրանյութերի վաճառք, սպանություններ, ահաբեկչություն, ինչպես նաև քաղաքական հանցագործություններ:
Շատերը կարծում են, որ այս քայլով Բաշար Ալ-Ասադը թուլացնում է այն սոցիալական լարվածությունը, որ կա երկրում` կապված նաև մերձավոր Արևելքի երկրներում սկիզբ առած հեղափոխական շարժումների հետ:










































