Tuesday, 14 05 2024
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը

Առողջապահության նախարարը խոստովանել է. միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում

Առողջապահության ոլորտում վերջերս բարձրաձայնվող խնդիրները նոր չեն, պարզապես նոր նախարար է եկել և փորձում է հասկանալ, թե ինչ կա-չկա ոլորտում։ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում այս մասին նշել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Խնդիրներից առաջինը, որը հետաքրքրում է հանրությանը, ըստ նախարարի՝ դեղերի ոլորտն է, և հատկապես՝ դեղի արժեքը: Հանրությանը հետաքրքրում է, թե ինչու է դեղի գինը շուկայում անկանոն:

«Մենք ուսումնասիրեցինք շուկան և տեսանք, որ արտադրողների կողմից դեղերի գների էական բարձրացում չի եղել, և հետաքրքիր է, թե ինչու է Հայաստանում թանկանում: Վերջին 1-2 տարիներին կառավարությունը որոշումներ է կայացրել, որպեսզի ներկրումը դյուրին լինի, և դեղերը էժանանան, սակայն ոչ միայն չեն էժանացել, այլև թանկացել են»,- ասել է նախարարը՝ որպես պատճառ նշելով «օրենսդրական բացերը»: Մասնավորապես, ըստ նրա, դեղերի մասին օրենքն ընդունվել է 98 թվականին և արդեն բավականին հնացած է: Կառավարությունը պատրաստում է նախագիծ՝ օրենքի անկատարությունը շտկելու համար:

Դեղերի գնագոյացման հարցում, նախարարի խոսքերով, իր ղեկավարած գերատեսչությունը դեր չունի։ Այս հարցը, ըստ նրա, կկարգավորվի օրենքով, և իրենք կունենան զսպիչ դեր:

Պետությունը սոցիալապես անապահով և հատուկ խմբի անձանց անվճար դեղորայք է տրամադրում: Ոլորտի գլխավոր պատասխանատուն ընդունում է, որ բոլոր անվճար դեղերը չեն բավարարում: Բացի այդ, ըստ նրա, հսկայական գումար ներդնելով՝ որակը չի վերահսկվում:

«Մենք մեր միջոցները արդյունավետ չենք օգտագործում: Կա կառավարման թերություն, կառուցվածքի թերություն: Բուժհիմնարկի գումարները գոյանում են այն փոքրաթիվ գումարներից, որ ինքը կարողանում է աշխատել հիվանդին բուժելով, և դա պետք է ծախսել դեղորայքի, աշխատավարձի, կոմունալի և այլ հարցերի վրա: Որքան մենք անարդյունավտ ծախսեր ենք ունենում, բուժհիմնարկն ու բուժաշխատողներն են տուժում: Բուժաշխատողը մեղավոր չէ, որ մենք՝ կազմակերպիչներս, չենք ստեղծել մեխանիզմներ, որ բուժաշխատղը նորմալ վարձատրվի»,- ասել է նախարարը՝ ընդգծելով համաֆինանսավորման կարևորությունը:

Նշենք, որ մեր հանրապետությունում դեղերի ներկրմամբ զբաղվում է շուրջ 50 կազմակերպություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում