«Սոչիի հանդիպման ցանկալի արդյունք կլիներ նախորդ տարվա աստրախանյան հանդիպման ընթացքում ձեռք բերված վստահության միջոցների պայմանավորվածությունների զարգացումը»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը` անդրադառնալով այսօր Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև-Մեդվեդև հանդիպմանը:
«Ադրբեջանական ռազմատենչ հռետորությունն ու սադրանքները ավելացնում են լարվածությունը տարածաշրջանում և լրջորեն խոչընդոտում կառուցողական երկխոսության ծավալմանը: Խաղաղ գործընթացի շարունակման ամենաիրատեսական տարբերակը հրադադարի ռեժիմի և վստահության ամրապնդման միջոցների իրականացման գործնական քայլերն են, ինչը նաև ներառում է հակամարտության կարգավորման ուժային տարբերակի բացառում: Հույս ունեմ, որ ՌԴ նախագահն իր գործընկերների ուշադրությունը կհրավիրի այս խնդիրների լուծմանը»,- նշեց նա:









































