Մարտի 11-ին Թուրքիայում սկսվելու է «Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը. Հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով համաժողով, հաղորդում է aze.az-ը:
Համաժողովը կազմակերպել են ռազմավարական հետազոտությունների միջազգային կենտրոնն ու Թուրքիայում Ադրբեջանի դեսպանությունը:
Ադրբեջանը համաժողովին ներկայացնելու է փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, որը զեկույցով է հանդես գալու:











































