Մեզ համար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը ճանապարհի օր է, ինքնության օր է, և կարծում եմ, որ ազգի բնորոշումը նաև անհատներով է բնորոշվում։
Այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 52-րդ ամյակին` նշեց Հայաստանի հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։
Նրա խոսքերով, այդ անհատները, որոնց թվում է նաև Վազգեն Սարգսյանը, այն կշռաքարն են, որոնք մեծ ներդրում են ունեցել մեր ինքնության գործում։ Մեր այն հարցին, թե Վազգեն Սարգսյանի հե՞տ էր ավելի հեշտ, թե՞ առանց նրա` Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Գիտեք, դա փիլիսոփայական հարց էլ չի. բնականաբար Վազգենի կենդանությունը մեզ նոր հույսեր և ոգևորություն էր տալիս»։