«Ժառանգություն» խմբակցության պատգամավորները մտադիր են ոստիկանության դեմ դատական հայցով հանդես գալ: Այդ մասին «Առաջին լրատվականին» տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:
«Ծառայողական քննության արդյունքում իրենք գտել են, որ ոստիկանությունն օրինաչափ է գործել, սակայն դա իրականության հետ կապ չունի: Իշխանություններն այսպես հերթական կոծկումն են փորձում անել: Եթե այս մի քանի օրերի ընթացքում չուղղեն իրենց սխալը, ապա այս գործը մտնելու է դատարան»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:
Ըստ նրա` տեղի ունեցած միջադեպը ենթադրում է¸ որ դրան պետք է պաշտոնանկություններ հետևեին: «Իշխանությունների ճիշտ արձագանքը կլիներ որոշ ոստիկանների պաշտոնանկությունը, կանեն թե չեն անի` իրենց խնդիրն է».- ասաց պատգամավորը` հավելելով¸ որ «Ժառանգությունը» հետևողական է լինելու: