ՀԺԱՄ կուսակցությունը խստորեն դատապարտում է 2011թ. մարտի 3-ին ոստիկանության ուժերի կողմից «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների, ինչպես նաև մյուս խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված հակաօրինական գործողությունները:
Ժողովրդավարության կարևորագույն հիմքերից մեկը քաղաքացիների խոսքի ազատությունն է, որը կարող է դրսևորվել նաև խաղաղ ցույցերի և հանրահավաքների միջոցով: Ոստիկանության կողմից քաղաքացիների սահմանադրական իրավունքի ոտնահարումը ոչ միայն հակասում է ՀՀ օրենքներին, այլև խոչընդոտում քաղաքացիական հասարակության ձևավորմանը և ժողովրդավարության կայացմանը:
ՀԺԱՄ կուսակցությունը սթափության կոչ է անում բոլոր պատկան մարմիններին և հույս հայտնում, որ միջադեպը կդառնա նրանց քննության առարկա, իսկ բոլոր մեղավորները կարժանանան խստագույն պատիժների:
ՀԺԱՄ վարչություն