Բրիտանացի 12 մարզուհիներ մասնակցել են 2012 թվականին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին նվիրված ֆոտոսեսիային: Ջրային մարզաձևերում հանդես եկող մարզուհիները ջրի տակ տեղադրված ֆոտոխցիկի առջև ցուցադրել են իրենց ամբողջովին մերկ մարմինները:
21-ամյա լողորդուհի Թեդ Սթեյսին միայն մոր ուղեկցությամբ է համաձայնել գալ նկարահանումներին, իսկ Լիզա Գիբսոնը խոստովանել է, որ առանձնապես չի լարվել մերկ մարմինը ֆոտոխցիկի առաջ ցուցադրելուց:
«Ես ավելի շատ մտահոգվում էի, թե ինչպես պետք է կարողանամ միևնույն ժամանակ ժպտալ ու շնչել»,- Գիբսոնի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:








































