Աշխարհի խոշորագույն սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հանդիպել է Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների հետ: Լրագրողները նշել են, որ շատերին զարմացրել է այն, որ դահլիճում WiFi-ը չի գործել: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Հանդիպումը տևել է հազիվ կես ժամ, Մարկ Ցուկերբերգին հիշեցրել են, որ նրա օդանավը թռչում է, որից հետո նա լքել է համալսարանը: Ուսանողուհիները, որոնք անհամբերությամբ սպասում էին ինքնագրերի բաշխման փուլին, խորապես հիասթափվել են:










































