«Դեռ հոկտեմբերի 3-ին, երբ ԵԽԽՎ-ն քննարկում էր «Մարդու իրավունքները և արտաքին քաղաքականությունը» զեկույցը` Վեհաժողովում Հունգարիայի պատվիրակ Վիլմոս Սզաբոն (լուսանկարում) անդրադարձավ Ռամիլ Սաֆարովի գործին: Նա մասնավորապես հայտարարեց, թե Հունգարիան արտաքին քաղաքական սխալ որոշում կայացրեց, երբ որոշեց արտահանձնել հունգարական հողի վրա հային սպանած ազերիին Ադրբեջան: Հունգար պատվիրակն ընդգծեց, թե դա արվել էր առանց որևէ շփումների Հայաստանի կամ Եվրոպայի Խորհրդի հետ, և առանց ստանալու որևէ երաշխիք, որ մարդասպանն ազատ չի արձակվի Ադրբեջան վերադարձից հետո»,- գրում է «Առավոտ»-ը և հավելում.
«Երեկ Երևանի ժամանակով 20:00-ից սկսած ԵԽԽՎ-ն քննարկեց Սաֆարովի գործը: Քննարկմանը մասնակցեցին հունգարացի երեք պատվիրակներ` այդ թվում նաև Վիլմոս Սզաբոն: Ելույթ ունեցողների մեծամասնությունը, սակայն, հայ և ադրբեջանցի պատվիրակներն էին»










































