«ՀԱԿ-ի ղեկավարությունը ոչ մի բան չի մոռանում և ոչ մի բան չի սովորում: Իշխանությունների հետ երբեք չի կարելի խոսել վերջնագրերի լեզվով, դա անթույլատրելի է, իսկ երկխոսություն գործող նախագահն էլ է առաջարկել»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը` անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած 15 կետերին:
Մինասյանը նաև նկատեց, թե այն հանգամանքը, որ այդ կետերում նշված գումարները ներկայացված էին դոլարային տեսքով, խոսում է այն մասին, որ այդ 15 կետերը մշակվել են գունավոր հեղափախությունների կենտրոններում և այնտեղից ուղարկվել Հայաստան, կամ էլ մշակվել են այստեղ և ուղղված են գունավոր հեղափոխությունների կենտրոններին:
ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ նշեց, որ այդ կետերը շատ արդիական են, իսկ իշխանությունների հետ խոսելու լեզուն պահի թելադրանք է, և որոշում է ընդդիմությունը: