Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

22-ամյա Գոռը «Օդնոկլասնիկով» ծանոթացել ու բռնաբարել է 14 տարեկան աղջնակին

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է անչափահասի բռնաբարություն, շորթման և խարդախության եղանակներով հափշտակություններ կատարելու համար մեղադրվող 24-ամյա Գոռ Կիրակոսյանի գործի դատաքննությունը:

2012 թ. հուլիսի 25-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը` դատավոր Վ. Գրիգորյանի նախագահությամբ, բոլոր երեք մեղադրանքներն էլ հաստատված է գնահատել և Գոռ Կիրակոսյանին դատապարտել 7 տարի ազատազրկման:

Կիրակոսյանի շահերի պաշտպան Ռաֆիկ Սաֆարյանը վերաքննիչ բողոք է բերել` միջնորդելով բռնաբարության ու շորթման մասով կարճել քրեական գործը` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ, իսկ խարդախության եղանակով կատարված հափշտակության մասով կիրառել համաներում և Կիրակոսյանին ազատել կալանքից:

Որտե°ղ էին խաչվել 2010 թվականին դեռ 22-ամյա Գոռ Կիրակոսյանի և 14-ամյա երկու աղջիկների` Ց.-ի ու Կ.-ի ճանապարհները. «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում: Մայիսի սկզբին էին ծանոթացել: Գոռը, ըստ դատական ակտի, ընտանիքում որոշակի խնդիրներ ուներ, իր վարքի ու պարտքերի պատճառով վիճաբանել էր հոր հետ և ժամանակավորապես ապրում էր «Մարգարիտա Ֆենյա» ՍՊԸ հյուրանոցում, որը գտնվում էր Էրեբունի 20 հասցեում:

Անչափահաս Ց.-ի հետ նա սկզբում հեռախոսային խոսակցություններ էր վարել, ապա սկսել էին հանդիպել, 14-ամյա աղջկան հուզող թեմաների` սիրո և ընկերության մասին էին խոսել: Ըստ Կիրակոսյանի` հանդիպել էին հիմնականում գիշերային ժամերին: Ց.-ն պատճառաբանել էր, թե խիստ ծնողներ ունի, նրանք թույլ չեն տալիս տնից պատեհ-անպատեհ դուրս գալ: Դե, աղջիկն էլ սկսել էր տնից դուրս գալ… կեսգիշերից հետո, երբ տնեցիները քնած էին լինում:

Այդպես աննկատ էլ նա դուրս էր եկել 2010 թվականի մայիսի լույս 25-ի գիշերը` ժամը 2-ին, և համաձայնել էր սուրճ խմել Կիրակոսյանի հյուրանոցային համարում: Ըստ աղջկա` ինքը համաձայնել էր, որովհետև «նախկինում որևէ միջադեպ տեղի չէր ունեցել»:

Այս անգամ, սակայն, «միջադեպ» եղել էր, այսինքն, ըստ աղջկա` Գոռ Կիրակոսյանը բռնությամբ իր հետ սեռական հարաբերություն էր ունեցել: Գոռ Կիրակոսյանը կտրականապես ժխտում է այս հանգամանքը, նրա վարկածով` գիշերն իր սենյակում միայն սուրճ էին խմել, ինքը աղջկան ընկերաբար խորհուրդ էր տվել խելքը գլուխը հավաքել ու դասերով զբաղվել:

Երևանի ամենատարբեր անկյուններում, անգամ բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերում կարելի է այսօր «Հյուրանոց» կոչվող հաստատություններ տեսնել: Ովքե°ր են ապրում այդ հյուրանոցներում, ինչո°վ են զբաղվում, ի°նչ դեր են կատարում այդ կացարանները: Օրինակ, 22-ամյա երիտասարդը գիշերվա ժամը 2-ին 14 տարեկան աղջկան կարողանում է անարգել ներս տանել «հյուրանոցում» վարձակալած սենյակ, որպեսզի «սուրճ խմի» ու զրուցի: Իր ցուցմունքներում Գոռ Կիրակոսյանը նշել էր, թե սենյակն ընդամենը 2 մետրի վրա էր գտնվում հյուրանոցի հերթապահի ու պահակային ծառայության աշխատողի սենյակից, եթե աղջիկն աղմկեր, նրանք կլսեին: Սակայն աղմուկ լսելուց առաջ նախ պետք է որ հիշյալ ծառայություններն իրականացնողներն աղջկա մուտքը հյուրանոց արգելեին, այն էլ`գիշերվա ժամը 2-ին: Այդ դեպքում չէր կատարվի այն ծանր հանցանքը` բռնաբարությունը, որն ըստ առաջին ատյանի դատարանի դատավճռի` կատարվել էր մայիսի 25-ի գիշերը:

Բռնաբարությունից հետո աղջիկը տուն էր վերադարձել, ըստ իր ցուցմունքների` որոշ վնասվածքներով: Սակայն տնեցիներից ոչ ոք ոչինչ չէր նկատել: Կյանքը շարունակվել էր «բնականոն ռիթմով»: Աղջիկը ոչ ոքի ոչինչ չէր պատմել: Եվ որպեսզի Գոռն էլ ոչ ոքի ոչինչ չպատմի և իրեն չանվանարկի, նա տնից վերցրել էր ծնողների` 1 միլիոն 700 հազար դրամ արժողությամբ 120 գրամ ոսկեղենն ու հանձնել Գոռին: Փաստորեն, վերջինս, ըստ դատական ակտի, սպառնացել էր աղջկան, թե կհրապարակի տեղի ունեցածը: Եվ աղջիկը ոսկեղենով փորձել էր լռեցնել իր նկատմամբ բռնություն գործադրած երիտասարդին: Միևնույն ժամանակ, երիտասարդը խոստացել էր վերադարձնել ոսկեղենը, երբ հնարավորություն կունենար այն գրավատնից վերցնելու:

Աղջիկը բռնաբարության մասին խոսել էր, երբ հուլիս ամսին ծնողները հիշել էին իրենց ոսկեղենը և տանը փնտրել ու չէին գտել: Աղջիկը սկզբում ասել էր, թե Գոռը խաբեությամբ է վերցրել ոսկեղենը, ապա պատմել էր բռնաբարության պատմությունը:

Հետաքրիր է, որ մայիսին կատարված ու հուլիսին ի հայտ եկած բռնաբարության փաստը ստուգելու համար անցկացված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` աղջկա կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված չէր: Աղջիկը կույս էր: Բայց, ըստ մասնագետների` նրա կուսաթաղանթի անատոմիական կառուցվածքն այնպիսին էր, որ կարող էր սեռական հարաբերություն լինել` առանց կուսաթաղանթի ամբողջականության խախտման:

Դատաբժիշկները նաև մարմնական վնասվածքներ չէին հայտնաբերել, քանի որ դեպքից երկու ամիս էր անցել, բացի այդ, դեպքից անմիջապես հետո աղջկա տնեցիներն էլ ոչինչ չէին նկատել:

Ստացվում է, որ բռնաբարության համար մեղադրանքը հիմնվում էր հիմնականում տուժողի ցուցմունքի վրա: Ամբաստանյալն ի սկզբանե չէր ընդունել այդ մեղքը: Չէր ընդունել նաև շորթման մեղադրանքը: Ըստ նրա` Ց.-ն ծնողների ոսկեղենը տվել էր իր խնդրանքով, միայն` որ օգնի ընկերոջը, նեղ վիճակից հանի: Այնուամենայնիվ, երբ աղջկա հարազատների բողոքից հետո ոստիկանները հանդիպել էին Գոռ Կիրակոսյանին, վերջինս դիմել էր փախուստի ու կալանքի տակ առնվել ամիսներ անց` 2011 թվականի փետրվարի 23-ին:

Ց.-ն «ընկերոջից» լրջորեն հիասթափվել էր ոչ թե բռնաբարությունից ու շորթումից հետո, այլ` երբ իմացել էր, որ Գոռը հանդիպում է նաև իր բարեկամուհու` մեկ այլ 14-ամյա աղջկա հետ: Գոռը Կ.-ի հետ ծանոթացել էր նույն սոցիալական ցանցում: Հետո սկսել էր հանդիպել: Այս դեպքում նա պարզապես սիրո խոստովանություններով էր գերել աղջկա սիրտը և, ի պատասխան, պարբերաբար ստացել նրա ծնողների ոսկեղենը, գրավ դրել, հետո գրավից հանել ու վերադարձրել և օրեր անց նորից խնդրել ու վերցրել զարդերը: Ոսկեղենի շրջապտույտ էր կատարվել` այս աղջկա տնից դեպի Գոռի գրպանն ու անմիջապես դեպի գրավատուն, այնտեղից կրկին` աղջկա տուն և այսպես` մի քանի անգամ: 240 հազար դրամ արժողությամբ ոսկեղենը, ի վերջո, հայտնաբերվել ու վերադարձվել էր աղջկա ծնողներին, իսկ Գոռ Կիրակոսյանին այս դրվագով մեղադրանք էր առաջադրվել խարդախության եղանակով հափշտակություն կատարելու համար: Կիրակոսյանը հենց միայն այս դրվագով էլ իրեն մեղավոր է ճանաչում:

Առաջին` ավելի ծանր հանցագործությունից տուժած Ց.-ին դատաբժիշկներից բացի հետազոտել էին նաև հոգեբանները: Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ`ելնելով հոգեբանական առանձնահատկություններից ու իրավիճակից` աղջիկը չէր կարողացել լիարժեքորեն դիմադրություն ցույց տալ: Ըստ հոգեբանական փորձարարական հետազոտության արդյունքների` աղջիկը թեստային հարցերին պատասխանել էր անկեղծորեն, հետևաբար`նրա ասածները կարող էին արժանահավատ գնահատվել:

Օրենքի պահանջի համաձայն` նախաքննության ժամանակ 14-ամյա աղջկա հարցաքննությանը մանկավարժ էր մասնակցել: Այս մանկավարժի ցուցմունքը` ամրագրված առաջին ատյանի դատարանի դատական ակտում, ուղղակի ապշեցուցիչ է: Նա իր դպրոցի տնօրենի խնդրանքով էր մասնակցել «մի երիտասարդ աղջկա հարցաքննության, աղջիկը քաշված ու լցված էր»: Անձամբ մանկավարժը հարցեր չէր տվել, ուղղակի նստել էր` մինչև այդ երիտասարդ աղջիկը գլուխը կախ գրել էր, այնուհետև կարդացել էր իր գրածը: Որից հետո քննիչի խնդրանքով ինքը` մանկավարժը, նույնպես ստորագրել էր գրվածի տակ: «Ներկայումս չեմ հիշում, թե աղջիկն ինչ էր գրել, քանի որ շուրջ 2 տարի է անցել: Այդ աղջիկը շատ ամաչկոտ էր ու խելացի, սակայն շատ լարված էր, նույնիսկ ինձ խնդրեց իր հետ կենսաբանություն պարապել, և ես համաձայնեցի»:

Այսինքն, այն, որ 14 տարեկան աղջիկը նախաքննության շրջանակներում գրում էր, թե մայրաքաղաքային մի հյուրանոցում իրեն բռնաբարել են, դա աննշան, չհիշվող բան էր այդ երեխայի շահերի պաշտպանության համար նրա «կողքին գտնվող» մանկավարժի համար, ու, որպես աննշան իրողություն էլ, մոռացվել էր: Իսկ որ աղջիկն իր բռնաբարության մասին գրելուց հետո մանկավարժին խնդրել էր իր հետ կենսաբանություն պարապել, դա, իհարկե, մանկավարժը չէր մոռացել:

Նույն կերպ էլ աղջկա ծնողները, լինելով խստաբարո ու պահանջկոտ մարդիկ, բնավ չէին նկատել, թե ինչպես է կեսգիշերից հետո իրենց երեխան դուրս գալիս տնից կամ ինչպես է վերադառնում, ինչ դեպքերից ու բռնարարքներից հետո: Երեխայի բացակայությունները ջրի երես էին դուրս եկել ոսկեղենի փնտրտուքի արդյունքում: Այսինքն, եթե ոսկեղենը տեղում լիներ, բռնաբարության մասին էլ, երևի, ոչ ոք չէր իմանա, առավել ևս, որ աղջկա կուսաթաղանթն էլ, ինչպես բժիշկներն էին գրել, պահպանել էր անխախտ ամբողջականությունը:

Այս քրեական գործը բարդ, մեր հասարակության որոշակի ցավերը մերկ ի ցույց հանող գործերից է, և լուծումը, միգուցե, այնքան էլ միանշանակ չէ: Գործի հետագա քննությունը դեռ առջևում է: Վերաքննիչ քրեական դատարանում հերթական նիստը հետաձգվեց պաշտպանության կողմի միջնորդությամբ` ամբաստանյալի վատառողջ լինելու պատճառով: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում