Friday, 19 06 2026
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

Օտարալեզու գրաբարի դէմ մարտնչողներին

Վերջերս ի հանդէս շնորհուած «Հայ թուանշային գրադարանի» կայքն արդէն բուռն քննարկումների առիթ է դարձել գրաճանաչ ժողովրդի շրջանում: Կայքի յետադարձ կապն ընդունել է ինչպէս բազմաթիւ քաջալերանքի գնահատականներ ու դրուատանքի խօսքեր, կառուցողական դիտողութիւններ ու առաջարկներ, այնպէս էլ` անհիմն մեղադրանքներ, անհարկի խանդի տեսարաններ, դատարկ քննադատութիւն ու անտեղի չկամութիւն:

Այսպիսի արձագանքներն, ըստ երեւոյթին, նորմալ են ցանկացած նորարարական, առաջադէմ երեւոյթի երեւան գալու պարագային, եւ, որոշ բացառութիւններով, տեղաւորւում են ընդունելիի շրջանակներում: Բայց մեր ուշադրութիւնը գրաւեցին մի քանի գրութիւն, որոնց արտառոց բովանդակութիւնն ի ցոյց է դնում մեր հասարակութեան մտաւոր եւ կրթական մակարդակի սեւ խոռոչները: Դրանցից յատկապէս մէկը հանրային ընթերցման չներկայացնելն իմ կարծիքով մեղսագործություն է, քանի որ ուղղակի վիրաւորանք է հայոց լեզուի, հայ մշակույթի եւ հայ գրագէտ համայնքի անդամների հասցէին: Ահաւասիկ.

Ais inch virtual shuka ec bacel? nuinisk grancumn e vjarovi. Isk inchu piti grancvem été da sait che ail shuka e ainel otaralezu erkracandneri hamar. Inchpes Charli Luchianon er asum baxtavor Charlin dzer sait@ mi kopeki arzec chuni.

Չքննարկեմ վճարովի ծառայութիւններով կայքը շուկայ անուանելու տգիտութիւնը. մարդը կարծում է, որ միայն ուտելու, հագնուելու ու այլ նիւթական ապրանքների համար է հարկաւոր վճարել, իսկ վիրտուալ մտաւոր աշխատանքը ապրանք չէ եւ վարձատրութեան կարիք չունի, ու դեռ մուննաթ էլ գալիս է գրանցուելու համար… Չես ուզում` մի գրանցուիր: Հապա` «օտարալեզու երկրաքանդներ»-ը՞ որն է: «Առաջին պահին տարակուսեցի «օտարալեզու» բառի վրայ, մանաւանդ որ շնորհանդէսին նախորդած մամլոյ ասուլիսի ժամանակ լրագրողները հարցեր էին տուել, թէ կայքն ինչու է միայն հայերէն լեզուով, թէ հայերէնից բացի ինչ օտարալեզու կամ թարգմանուած գրականութիւն կայ եւ թէ ինչու է դրա ծաւալն անհամեմատ քիչ», ինձ հաղորդեց «Թուանշային գրադարանի» գիտական ղեկավար Մերուժան Կարապետեանը: «Յետոյ կամաց-կամաց մեր գիտակցութեանը հասաւ, որ մարդը «օտարալեզու» է անուանում ՄԱՇՏՈՑԵԱՆ դասական հայերէն ուղղագրութիւնը եւ հին հայերէնը, այսինքն` գրաբարը»:

Չէ դուք պատկերացրե՜ք…. Հայերէն խօսող, եւ երեւի թէ գրել իմացող, հաւանաբար հայկական կրթութիւն ունեցող, յամենայն դէպս` Հայաստանում ապրող մարդը հայոց լեզուի ՈՒՂԻՂ գրութիւնը` ճշմարիտ, անխոտոր, սկզբնական, ի ծնէ, օրգանական, եւ այլն…. ուղղագրութիւնը համարում է օտար, այդ ուղղագրութեամբ հայերէնը՝ օտար լեզու, իսկ այն պահպանել ու գործածել ցանկացողներին` երկրաքանդներ…. Մեղայ քեզ, Տէր…. Որ դասական ուղղագրութեամբ արեւելահայերէնը «ախպարերեն» են անուանում շատ-շատէրը` շփոթելով նոյն ուղղագրութեամբ գրուող արեւմտահայերէնի հետ` դա յաճախ ենք լսել, բայց օտարալեզու…. Ենթադրում եմ, որ մեր ախպերը նոյն փոսն է ընկել` կարծելով, որ դասական ուղղագրութիւնը միայն արեւմտահայերէնին է յատուկ, իսկ արեւմտահայերէն մշակոյթի կրողները նրա համար երկրաքանդներ են: Ու ինքն էլ այդ տողերը գրում է լատիներէն տառերով…. Թէեւ, քաղաքապետարանում ռուսաց լեզուի «լիկբեզ» անցկացնելու ծրագրի եւ օտարալեզու դպրոցների բացման հրամանի ֆօնին սա ըստ երեւոյթին այնքան էլ տարօրինակ չէ:

Այսօր ես մէկ անգամ եւս զգացի «Թուանշային գրադարանի» մեծագոյն, եզակի արժէքը, բայց արդէն ոչ թէ որպէ հայագէտ-գիտնական, այլ որպէս հայալեզու-հայախօս հայ քաղաքացի:

Հաջի Նազէնի Ղարիբեան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում