Թյուրքալեզու երկրների համար սահմանվելու է նոր պարգև: Այս մասին լրագրողներին հայտնել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Խալիլ Աքընջին:
Նրա տեղեկատվության համաձայն` գալիք տարում Բաքվում տեղի է ունենալու խորհրդի հերթական նիստը: Կառույցը մտադիր է հաստատել «Թյուրքական աշխարհի հպարտություն» պարգևը, որը շնորհվելու է գրողներին, գիտնականներին:
Աքընջիի խոսքերով` աստիճանաբար հնարավոր կլինի ստեղծել թյուրքալեզու երկրների մաքսային միություն:
«Ադրբեջանը և Թուրքիան մշտապես աջակցում են միմյանց ցանկացած միջոցառման ժամանակ: Այդպես կլինի նաև թյուրքալեզու երկրների այս նիստի ժամանակ»,-հավելել է Աքընջին:









































