Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, ՀՀ Պն N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանին դատապարտեց 4 ամսվա ազատազրկման և 200 հազար դրամ տուգանքի: Ազատազրկման ժամկետը հաշվվում է հուլիսի մեկից: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրել է,Վարդան Սամվելյանի փաստաբան Հովհաննես Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Երևանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի նախկին տեղակալ, կոչումով` փոխգնդապետ Վարդան Սամվելյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը»։
Փոխգնադապետը զինվորական համազգեստով և զինվորական պայուսակով, որի մեջ հայտնաբերվել էր երկու նռնակ, փամփուշտներ, դեռևս չբացահայտված պայթուցիկ նյութ, մտել էր «Հարսնաքար» ռեստորանային համալիր և սպառնացել պայթեցնել այն:











































