Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Կենտրոնական բանկը արժույթի փոխանակման նոր կենտրոնում նվազեցրել է արտարժույթի փոխարժեքը: Այդ կետում դոլարի գինը սահմանվել է 26,518 ռիալ (երեկվա համեմատ 2020 ռիալ պակաս):
Եվրոյի փոխարժեքը կազմել է 34,272 ռիալ (նախօրեին եվրոյի փոխարժեքը կազմել է 34,470 ռիալ), իսկ թուրքական լիրայի փոխարժեքը՝ 14,695 ռիալ (2050 ռիալով պակաս, քան երեկ): Սեպտեմբերի 24-ին Իրանի կառավարությունը պաշտոնապես բացել է Forex կենտրոնը՝ փորձելով կանգնեցնել ռիալի անկումը: Չնայած կառավարության ջանքերին՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ռիալի փոխարժեքն անկում է ապրել 40 տոկոսով:
Այս կենտրոնում կարելի է դոլար գնել երկու տոկոսով ավելի էժան, քան փոխանակման մյուս կետերում: