Լիբիայում ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք՝ իրենց բողոքն արտահայտելով կառավարության նոր կազմի դեմ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հիմնականում ցուցարարները Զաուիա և Զուարա քաղաքների բնակիչներն են, որոնց պնդմամբ՝ իրենք հսկայական ներդրում են ունեցել Քադաֆիի վարչակարգի տապալման գործում, սակայն այժմ իրենց շահերը ներկայացված չեն:
Լիբիայի խորհրդարանում քննարկվում էին չորեքշաբթի վարչապետ Մուստաֆա Աբուշաղուրի հայտարարած նշանակումները:
Հաղորդվում է, որ շատերը քննադատում են կառավարության նոր կազմը՝ դրանում լիբերալ բլոկի ներկայացուցիչների բացակայության պատճառով:











































