Ռուսական Интерфакс լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ «Վրացական երազանք» դաշինքի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի խորհրդական Գիյա Խուխաշվիլին մեկնաբանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությունը, թե նա պատրաստ է ամեն կերպ նախաձեռնել Վրաստանի վերադարձը դեպի ԱՊՀ.
«Վրաստանի նոր իշխանություններն այժմեական չեն համարում երկրի վերադարձը ԱՊՀ-ի կազմ: Այդ հարցը չի գտնվում Վրաստանի նոր իշխանությունների օրակարգում»:
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Վրաստանի վերադարձն ԱՊՀ հնարավոր է, և ինքը մտադիր է նախաձեռնել այդ գործընթացը՝ հիշեցնելով, որ հաջորդ տարի ԱՊՀ-ի գագաթնաժողովն անցկացվելու է Մինսկում:










































