Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը մտահոգ է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը՝ մեկնաբանելով Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների սրումը.
«Ադրբեջանը՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ ժամանակավոր անդամ, մեծապես կարևորում է միջազգային անվտանգության հարցը: Մենք, բնականաբար, մտահոգ ենք տարածաշրջանում լարվածության առաջացմամբ, և դրա հետ կապված՝ համապատասխան հրահանգներ են տրվել ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելությանը»:








































