«Բարսելոնա»-ն շարունակում է երիտասարդ տաղանդներ փնտրել: Այս անգամ կատալոնական ակումբի սկաուտների աչքից չի վրիպել 14 տարեկան երիտասարդի խաղը` Ռիո դե Ժանեյրոյից:
«Բարսելոնա»-ի ղեկավարությունը կընդգրկի տղային թիմի մանկապատանեկան դպրոցում: Պաուլու Էնրիկե Պերեյրա Սենան 2009 թվականից ֆուտբոլով էր զբաղվում «Զիկո 10» անվանումը կրող ֆուտբոլի դպրոցում: Սենան 6-ամսյա նախապատրաստական շրջան կանցկացնի Ռիո դե Ժանեյրոյում: Նրա հետ աշխատելու են ոչ միայն ֆուտբոլի մասնագետներ, այլև հոգեբաններ: Այնուհետև երիտասարդը կմիանա կատալոնական ակումբի թիմերից մեկին:






































