Թուրքական Sabah թերթը համեմատել է Թուրքիայի և Սիրիայի բանակները՝ կապված երկու երկրների կողմից միմյանց տարածքների հրետակոծման հետ: Ի դեպ, այս պահին Թուրքիայի խորհրդարանը քննարկում է Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ (անդրսահմանային օպերացիաներ) իրականացնելու իրավունք տվող օրինագիծը, որը ներկայացրել է Ռեջեփ Էրդողանի գլխավորած կառավարությունը:
Թուրքական թերթի համեմատությունն ունի հետևյալ տեսքը. բանակի թվակազմ – Թուրքիա՝ 613,000 զինծառայող, Սիրիա՝ 304,000 զինծառայող, մարտական ինքնաթիռ – Թուրքիա՝ 1930 միավոր, Սիրիա՝ 830 միավոր, տանկ – Թուրքիա՝ 4300 միավոր, Սիրիան՝ 5300 միավոր, հակաօդային պաշտպանության համակարգեր – Թուրքիա՝ 69,774 միավոր, Սիրիա՝ 25,406 միավոր, ռազմանավեր – Թուրքիա՝ 265 միավոր, Սիրիա՝ 19 միավոր, հրետանային համակարգեր – Թուրքիա՝ 1838 միավոր, Սիրիա՝ 2160, սուզանավեր – Թուրքիա՝ 16 միավոր, Սիրիա՝ 0 միավոր:






































