Մյունխենի «Բավարիա»-ի մարզական գծով տնօրեն Մատիաս Զամերը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսի հետ որևէ խնդիր չունի: Այդ մասին տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Հայնկեսը քննադատել էր Զամերին` իր թիմի հասցեին հնչեցրած խոսքերի պատճառով` ազգային առաջնության 6-րդ տուրի շրջանակներում կայացած «Վերդեր»-ի հետ խաղից հետո: Զամերը հայտարարել էր, որ «Բավարիա»-ն վատ է խաղացել և թիմի ցուցադրած խաղն ընթացիկ մրցաշրջանում առանձնապես լավ տպավորություն չի գործում:
Հայնկեսը, մասնավորապես, նշել է, որ Զամերի քննադատությունը տեղին չէ արված, քանի որ նման երևույթները վատ ազդեցություն են գործում ակումբի և թիմի վրա:
«Հայնկեսի հետ տարաձայնություններն արդեն կարգավորել ենք: Մենք համաձայնեցրել ենք բոլոր հարցերը»,- նշել է Զամերը:







































