Հոկտեմբերի 3-ին Մեքսիկայի ոստիկանությունը ձերբակալել է երկու հոգու, որոնց կասկածում են ամերիկացի սահմանապահի սպանության մեջ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Կասկածյալները ձերբակալվել են Սոնորա նահանգի Ագուա-Պրիետա քաղաքում` Արիզոնայի հետ սահմանին: Նրանց հայտնաբերել են մի քանի կմ հեռու այն վայրից, որտեղ նույն օրը ավելի վաղ սպանվել էր ամերիկացի սահմանապահ Նիկոլաս Իվին, նրա գործընկերը վիրավորվել էր:
Հարձակումը սահմանապահների վրա տեղի էր ունեցել Արիզոնայում` Մեքսիկայի սահմանից 5 կմ հեռավորության վրա:
Արիզոնայի և Մեքսիկայի Սոնորա նահանգի սահմանը հայտնի է որպես Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի փոխադրման ակտիվ գոտի: Ավելի վաղ այնտեղ բազմիցս տեղի են ունեցել զինված ընդհարումներ:








































