ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նոր աշխատատեղեր ստեղծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է համարում ներդրումներ կատարել կրթության ոլորտում, իսկ նրա ընդդիմադիր Միթ Ռոմնին կարծում է, որ պետք է զարգացնել առևտուրը:
Դեբատներն ընթացել են Դենվեր քաղաքում: Դրանք ամբողջությամբ նվիրված են եղել ներքին քաղաքականության հարցերին:
Օբաման ընդգծել է, որ անհրաժեշտ է համարում բյուջեի հավասարակշռումը, էներգիայի նոր աղբյուրների մշակումն և հարկային օրենսգիրքը փոխելն այնպես, որ այն ծառայի ԱՄՆ-ում գործող փոքր և միջին բիզնեսի շահերին:
Ռոմնին համաձայնել է նախագահի հետ, որ այդ ոլորտները շատ կարևոր են, բայց ըստ նրա` գլխավորը առևտուրն է:





































