Թուրքիան չորեքշաբթի կրակ է բացել սիրիական տարածքի ուղղությամբ` ի պատասխան սահմանին տեղի ունեցած միջադեպի, որի ժամանակ ռումբերի ընկնելու հետևանքով զոհվել է հինգ և վիրավորվել 10 մարդ: Այս մասին հաղորդում է թուրքական կառավարության մամլո ծառայությունը:
«Սիրիայում թիրախների ուղղությամբ կրակ է բացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Մեր զինված ստորաբաժանումները տեղակայված են սահմանին: Սիրիական թիրախների ուղղությամբ հրետանային հարված է եղել: Բոլոր թիրախները ոչնչացված են»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:
Այնտեղ նաև ասվում է, որ ՆԱՏՕ-ի Խորհուրդը պատրաստվում է արտահերթ նիստ գումարել սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:









































