Բրուքլինյան դատարանը չորեքշաբթի մեղադրանք է ներկայացրել 11 ռուս ենթադրյալ լրտեսների: Նրանք կասկածվում են Ռուսաստան զենքի ապօրինի արտահանման մեջ: Այս մասին հաղորդում է ՖՀԲ-ն:
Մեղադրյալների շարքերում են Ալեքսանդր Ֆիշենկոն` ամերիկյան և ռուսական ընկերությունների սեփականատերն և գործադիր տնօրենը, ով ներգրավված է լրտեսական գործունեության մեջ:
Լրտեսական համակարգը սկսել է գործել 2008թ-ին: Կասկածյալներն իրենց ներկայացրել են քաղաքացիական գործարարների կարգավիճակով:









































