Կատալոնական «Բարսելոնա»-ի ու Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին առաջիկա՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» խաղում չի մտածելու վրեժի մասին, այլ հաղթանակի:
«Թիմը չի ուզում վրեժ լուծել. մենք ուղղակի ուզում ենք հաղթել: Հաղթանակ տարանք «Բենֆիկա»-ի դեմ խաղում, հիմա ուզում ենք հաղթել նաև «Ռեալ»-ին: Գիտակցում ենք, թե ինչ կարող է լինել դերբիներում: «Ռեալ»-ի դեմ խաղին կսկսենք նախապատրաստվել չորեքշաբթի օրվանից»,- Soccerway.com-ը մեջբերում է Մեսսիի խոսքերը:








































