Ամերիկյան Apple ընկերությունը գլխավորել է ամենաազդեցիկ բրենդների ցուցակը, որը կազմել է Forbes ամսագիրը հոկտեմբերի 3-ի իր համարում:
Պարբերականը նշել է, որ Apple-ը շարունակում է մնալ նորարարությունների առաջատար: Այս բրենդի արժեքը Forbes-ը գնահատել է 87,1 մլրդ դոլար, ինչը 52%-ով ավել է, քան մեկ տարի առաջ: Ընդ որում` սպառողական նախասիրությունների ցուցակում ընկերությունը զբաղեցրել է միայն 11-րդ տեղը:
Երկրորդ և երրորդ տեղերում են հայտնվել Microsoft-ը և Coca-Cola-ն, որոնց բրենդները գնահատվել են 54,7 մլրդ և 50 մլրդ դոլար:
Լավագույն տասնյակի մեջ են հայտնվել Intel-ը, McDonalds-ը, General Electric-ը, BMW-ն և Cisco-ն: