Միլանյան ակումբը ցանկանում է համալրել կազմը:
Իտալական թիմի ուշադրության կենտրոնում է հայտնվել «Պորտու»-ի խաղացող Համես Ռոդրիգեսը, որի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Յուվենթուս»-ը:
Ռոդրիգեսը Պորտուգալիայի առաջնություն է տեղափոխվել 2010 թվականին: Այս ընթացքում ֆուտբոլիստն իրեն լավ է դրսևորել: Ռոդրիգեսի պայմանագիրը «Պորտու»-ի հետ գործում է մինչև 2016 թվականը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 45 միլիոն եվրո:






































