Մադրիդի «Ռեալ»-ի ու Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Կլեպեր Պեպեն գովազդային համագործակցություն է սկսել ապորտային պարագաների աշխարհահռչակ արտադրող Nike ընկերության հետ:
Պեպեն ամերիկյան բրենդի նոր դեմքը կդառնա ու կմասնակցի գովազդային բազմաթիվ միջոցառումների հատկապես Պորտուգալիայում: Պայմանագրի համաձայն՝ ֆուտբոլիստը հետայսու պետք է հանդես գա միմիայն Nike ընկերության կողմից արտադրված խաղակոշիկներով:
Պեպեն դարձավ «Ռեալ»-ի յոթերորդ ֆուտբոլիստը, որն անձնական պայմանագիր է ստորագրում Nike-ի հետ: Ամերիկյան հայտնի ընկերության հետ համագործակցում են նաև Քրիշտիանու Ռոնալդուն, Սամի Խեդիրան, Լուկա Մոդրիչը, Գոնսալո Իգուաինը, Սերխիո Ռամոսն ու Ռաֆայել Վարանը:








































