Դոնեցկի «Մետալուրգի»-ի նորեկ Արթուր Եդիգարյանն Ուկրաինական մամուլին տված հարցազրույցում խոսել է իր՝ նոր թիմին հարմարվելու գործընթացի մասին.
«Իմ մարզական կարիերայի ընթացքում խաղացել եմ միայն «Փյունիկ»-ում և Հայաստանի առաջնությունում բազմաթիվ տիտղոսներ եմ նվաճել: Այդ իսկ պատճառով առանց վարանելու ընդունեցի այս առաջարկը:
Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանն ու Հենրիխ Մխիթարյանն ինձ շատ են օգնում:
Մեր հավաքականը շատ է ուժեղացել: Տղաները ցանակնում են 2014 թվականի Մունդիալու ուղեգիր նվաճել: Խումբը շատ բարդ է, բայց մենք կփորձենք ցանկալի արդյունքի հասնել:










































