ՆԱՏՕ-ում որոշել են երկարաձգել գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի մանդատը: Այսպիսով, ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, նա կարող է պաշտոնավարել մինչև 2014թ. հուլիս:
«Խորհրդակցությունից հետո այսօր դաշինքի դաշնակիցները հավանություն են տվել Ռասմուսենի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում 5-րդ տարին ավելացնելու որոշումը՝ դրանով նրա մանդատը երկարացնելով մինչև 2014թ. հունիսի 30-ը»,- ասվում է ՆԱՏՕ-ի հայտարարության մեջ:











































