Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն քննադատության է ենթարկել «Մանչեսթեր Սիթի»-ի ղեկավարման կարգը, որն, իր կարծիքով, ուղիղ կապ ունի շեյխ Մանսուրի ներդրումների հետ:
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում թիմերի հանդիպման նախօրեին գերմանական ակումբի մենեջերը նշել է, որ «Սիթի»-ն կարող է անգործունակ ճանաչվել առանց Abu Dhabi United Group ընկերության աջակցության:
««Մանչեսթեր Սիթի»-ում ամեն ինչ որոշում է Abu Dhabi United Group ընկերությունը: Ես անգամ չէի ընդունի շեյխին և չէի նստի նրա հետ բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ ի՞նչ կլինի, եթե հանկարծ շեյխը հեռանա: Իրադարձությունների նման զարգացման օրինակ է իսպանական «Մալագա»-ն: Ահա այդ ժամանակ ծայրահեղ ծանր իրավիճակ կստեղծվի»,- ասել է Վացկեն:
Հավելենք, որ սկսած 2008 թվականից` Abu Dhabi United Group-ը «Մանչեսթեր Սիթի» շուրջ 900 մլն եվրոյի ներդրում է կատարել:







































