Ֆրանսիայի Պաշտպանական գնումների գործակալությունը Dassault ընկերությունից ստացել է առաջին Rafale C137 կործանիչը, որն ունի ակտիվ ֆազավորված ալեհավաքային ցանցով Thales RBE2 ռադար: Գործակալությունը նախատեսել էր այն ստանալ այս տարվա ամռանը: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Thales ընկերության մամլո հաղորդագրությանը:
Նոր ռադարը ունի գործողության ընդարձակված շառավիղ և կարողանում է նկատել նույնիսկ հազիվ նկատելի թիրախները: RBE2-ը օժտված է հակառակորդի ռադիոէլեկտրոնային միջոցների նկատմամբ բարձր կայունությամբ:
Rafale C137-ը ակտիվ ֆազավորված ալեհավաքային ցանց ունեցող ռադարով առաջին եվրոպական արտադրության օդանավն է: Առաջիկայում ծրագրվում է նման ռադարներով զինել Eurofighter Typhoon և JAS 39 Gripen կործանիչները:








































