Հայտնի հեռուստահաղորդավար և շոումեն Իվան Ուրգանտն իր հեղինակային հաղորդմանը հրավիրել է Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, ով պատմել է, թե ինչի համար է եկել Ռուսաստան, ինչպես է հանդիպել Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ, բացատրել է, թե ինչու է հատկապես կապույտ գույնն ընտրել Facebook-ի համար և էջ է բացել հատուկ Ուրգանտի համար, փոխանցում է dni.ru կայքը:
Հիշեցնենք, որ Ցուկերբերգը Մոսկվա էր եկել կիրակի երեկոյան: Նա այցելել է մայրաքաղաքի մի քանի տեսարժան վայրեր, եղել է պիցցերիայում և Կարմիր հրապարակում:
Ցուկերբերգը եղել է «Երոկոյան Ուրգանտ» հաղորդման հյուրը և պատասխանել Իվան Ուրգանտի հարցերին: Մեդվեդևի հետ հանդիպման մասին Ցուկերբերգը դրականորեն է արտահայտվել:
Facebook-ի հիմնադիրը նաև խոստովանել է, թե ինչու է իր սոցցանցը կապույտ. «Ես դալտոնիկ եմ: Կապույտը ես ամենից լավ եմ տեսնում»:










































