Վերջին 10 տարիների ընթացքում ավելի ու ավելի շատ կանայք են համացանցում պոռնոգրաֆիայից կախվածության մեջ ընկնում: Այս մասին պնդում է The Washington Times-ը` հղում կատարելով գիտնականների և հոգեբանների կարծիքներին:
Պոռնոկայքերի այցելուների գրեթե 30%-ը կանայք են:
«Հոգեբանները և գիտնականները բացատրում են այս ցուցանիշի աճը համացանցի անվտանգությամբ և գաղտնիությամբ»,- ասվում է հոդվածում:
Կանայք կարող են կախվածության մեջ ընկնել պոռնոգրաֆիայից այնպես, ինչպես տղամարդիկ:
«Միշտ համարվել է, որ տղամարդիկ ընդհանուր առմամբ ավելի շատ են արձագանքում տեսողական գրգռիչներին, քան կանայք, սակայն հետազոտությունները հակառակ պատկերն են ցույց տալիս»,- գրում է թերթը:
Պոռնոգրաֆիայից կախումը բերում է հոգևոր և բարոյական զարգացման դանդաղեցման:









































