Անգլիական «Էվերթոն»-ի կիսապաշտպան Սթիվեն Պիենարն այլևս հանդես չի գա ֆուտբոլի Հարավային Աֆրիկայի հավաքականի կազմում:
Սթիվենի որոշման մասին հայտարարել է Հարավային Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիան:
31-ամյա խաղացողը բացատրել է, որ այս որոշումը կայացրել է հոգնածության պատճառով: Պիենարն ասել է, որ ինքը չի կարողանում ֆիզիկապես պատրաստ լինել թեˊ հավաքականում, թեˊ ակումբում խաղալուն:







































