Նիգերիայի հյուսիս-արևելքում անհայտ անձինք գնդակահարել են Մուբիի ճարտարագիտական համալսարանի ուսանողների: Ինչպես այսօր հաղորդել է ուսումնական հաստատության ներկայացուցիչը` հարձակման արդյունքում զոհվել է ամենաքիչը 26 մարդ:
Պատասխանատվությունը դեռ ոչ մի խմբավորում չի ստանձնել: Սակայն ոստիկանությունը կասկածում է, որ դրան մասնակից է ծայրահեղական «Բոկա հարմա» խմբավորումը: Ծայրահեղականներն իրենց գլխավոր նպատակը համարում են իսլամական պետության ստեղծումը երկրի տարածքում, ինչպես նաև հանդես են գալիս կրթության աշխարհիկ համակարգի դեմ:
Իսլամիստների ձեռքով արդեն սպանվել է ավելի քան 1,4 հզ մարդ:










































