«Իրկուտ» կորպորացիան մոտ օրերս պայմանագիր կստորագրի Հնդկաստանի ռազմաօդային ուժերին 42 Су-30МКИ կործանիչներ մատակարարելու մասին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Իրկուտսկի ավիացիոն գործարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վեպրևը:
Նրա խոսքով՝ ներկայում Հնդկաստանի հետ ավարտվում է պայմանագրի համաձայնեցման գործընթացը: «Պայմանագիրը արդեն պատրաստ է: Նախնական կարող եմ ասել, որ խոսքը 3 տարում մատակարարվելիք 42 ինքնաթիռների մասին է»,- ասել է Վեպրևը:
Նոր խմբաքանակի համար Հնդկաստանը կծախսի շուրջ 3,4 մլրդ դոլար: Ինքնաթիռային համակարգերի հավաքումը պետք է իրականացվի հնդկական ձեռնարկություններում 2014-2018թթ.:
Ներկայում Նյու Դելին Ռուսաստանից գնել է 230 Су-30МКИ-ներ՝ 8,5 մլրդ դոլար արժողությամբ:







































