Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարեց, որ ցանկանում է «Արքայական ակումբ»-ում աշխատել մինչև իր պայմանագրի ժամկետի ավարտը՝ 2016 թվականը: Այդ մասին մարզիչը հայտարարել է CNN-ի հետ զրույցում:
«Ես չեմ մտածում այլ ակումբների մասին, հատկապես հիմա, երբ 4 տարվա պայմանագիր եմ կնքել «Ռեալ»-ի հետ: Պատրաստվում եմ մինչև վերջ կատարել պայմանագրային պարտավորություններս»,- հայտարարեց պորտուգալացին:









































