Արդեն մի քանի օր է, ինչ Շիրակի մարզի Մարալիկ համայնքի բնակիչները անակնկալ հյուրերից ապշել են:
Փողոցներով գայլերի ոհմակն է շրջում,նույնիսկ բնակլեի շենքերի մուտքերում են բնակիչները նկատել գայլերի:
Մարտի 3-ին, սակայն, մարալիկցիները փոքրիկ հաղթանակ տոնեցին:
Առավոտյան սպանել են գայլերից մեկին:
Որսորդ Վաղարշակ Սահակյանի պատմելով` կենդանին հիվանդ է եղել:
«Արտաքին տեսքից դա երևում էր, ու եթե մեկնումեկին կծեր,ապա թունավորումը կարող էր մահացու լինել»,-ասում է փորձառու որսորդը:









































