Լոնդոնի «Արսենալ»-ի հեռանկարային կենտրոնական կիսապաշտպան Ջեք Ուիլշիրն առաջին հանդիպումն է անցկացրել ծնկի բարդ վիրահատությունից հետո: Ապաքինվելու համար ֆուտբոլիստին 14 ամիս էր անհրաժեշտ:
«Արսենալ»-ի երկրորդ թիմի կազմում կիսապաշտպանը 62 րոպե անցկացրել է խաղադաշտում` «Վեսթ Բրոմվիչի հետ հանդիպմանը: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Ուիլշիրը կվերադառնա «Արսենալ»-ի հիմնական թիմ:
Վնասվածքից ապաքինվել է նաև ևս մեկ 20-ամյա կիսապաշտպան` Էմանուել Ֆրիմպոնգը:









































