Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, թե բռնել են Իրաքի Քերբելա սրբավայրից հայրենիք վերադարձող լիբանանցի շիա ուխտավորների: Ինչպես հաղորդում է NEWSru Israel գործակալությունը, նրանց պնդմամբ՝ ուխտավորների թվում է «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահի որդին, որը ճամփորդել է կեղծ փաստաթղթերով:
Սակայն ըստ լիբանանյան «Ալ-Դիյար» թերթի՝ ստուգման արդյունքում պարզվել է, որ այդ տեղեկությունը սխալ է, և Սիրիայի ազատ բանակի զինյալները ստիպված են եղել ներողություն խնդրել շիական խմբավորումից:
«Ալ-Դիյարը» նաև նշում է, որ ստուգումն իրականացրել են Թուրքիայի ներկայացուցիչները, որոնց համապատասան խնդրանքով դիմել է Իրանի ղեկավարությունը: Սակայն պաշտոնական մեկնաբանություն Իրանի կամ Անկարայի, ինչպես նաև «Հըզբոլլահ»-ի կողմից չի եղել:








































