Ադրբեջանի հողի ու քարտեզագրության պետական կոմիտեի ղեկավար Գարիբ Մամեդովը հայտարարել է, որ ավարտված է վրաց-ադրբեջանական սահմանի դեմարկացիան:
«Այժմ սպասում են վրացական կողմի հրավերին, կատարված աշխատանքների փորձագիտական քննարկումներ անցկացնելու համար»,- ասել է Մամեդովը:
Day.az-ի փոխանցմամբ, ներկայումս վրաց-ադրբեջանական 480 կիլոմետրանոց սահմանի մոտ 180 կիլոմետրը հաշվառված չէ: