Դամասկոսը դարձյալ զինված ընդդիմությանը կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն ապստամբները մերժել են այդ նախաձեռնությունը:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, երեկ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նստաշրջանում դիմել է երկրի բոլոր ընդդիմադիր ուժերին՝ առաջարկելով հանդիպել Դամասկոսում և ազգային երկխոսություն սկսել՝ առանց որևէ նախապայմանի կամ արգելված թեմայի: Նախարարը նշել է, որ «բոլոր կուսակցությունները և քաղաքական ուժերը Սիրիայի ներսում և նրանից դուրս պետք է մասնակցեն կառուցողական երկխոսությանը», որը կարող է ճանապարհ հարթել «առավել պլյուրալիստական և ժողովրդավարական Սիրիայի համար»:
«Բանակցությունների սեղանի շուրջ հրավիրված են բոլորը, ովքեր պատրաստ են կառուցողական երկխոսության»,- ընդգծել է նա:











































