Մալդիվյան կղզիներում անհայտ հանցագործը դանակով սպանել է խորհրդարանում իշխող կուսակցության պատգամավորին, երբ նա դուրս է եկել կղզային պետության մայրաքաղաք Մալեում գտնվող իր տնից: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ոստիկանությունը, որը հետաքննություն է վարում, հայտարարել է, որ դա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ սպանում են պատգամավորի:
Մալեում իրավիճակը լարված է դեռ փետրվարից, երբ ոստիկանական ցույցի ժամանակ իշխանությունից հեռացվել էր արևմտամետ նախագահ Մոհամմեդ Նաշդիդը:
Երեկ պետք է տեղի ունենար նրա դեմ դատը իշխանության չարաշահման մեղադրանքով, սակայն նիստը հետաձգել էին:








































