Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Թուրքիայում մեկնարկել է երկրի 8-րդ (1989-1993) նախագահ Թուրգութ Օզալի արտաշիրիմման գործընթացը: Առավոտյան ժամը 06.30-ին Թուրգութ Օզալի գերեզմանի մոտ բերվել են երկու շինարարական մեքենա, ոստիկանական ջոկատներ, ինչպես նաև ռումբերի վնասազերծման մասնագետներ:
Թուրքիայի դատախազությունը դեռևս սեպտեմբերի 17-ին է սկսել պատրաստվել Օզալի արտաշիրիմմանը՝ չնայած Օզալի ընտանիքը դեմ է արտահայտվել դրան: Նախկին նախագահի կրտսեր որդի Ահմեդ Օզալը հայտարարել է, որ իր ընտանիքը դեմ է արտաշիրիմմանը, քանի որ դա որևէ արդյունք չի տա:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ Օզալը մահացել է սրտի անբավարար աշխատանքի պատճառով: Մինչդեռ շատերը, այդ թվում՝ նաև հանգուցյալի կինը, պնդում են, որ Օզալին թունավորել են:









































