Թուրքիան դարձել է այն երկիրը, որն օգտագործում է աշխարհում ամենաթանկ բենզինը` շնորհիվ մեկը մյուսին հաջորդած թանկացումների, որոնցից վերջինը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին:
Մինչ այդ բենզինն ամենաթանկ գնով վաճառվում էր Նորվեգիայում: Սակայն ինչ վերաբերում է Նորվեգիային, ապա այն համարվում է աշխարհի ամենահարուստ պետություններից մեկը, քանի որ այստեղ միջին տարեկան եկամուտը մեկ շնչի համար կազմում է 100 000 դոլար, այն դեպքում, երբ Թուրքիայում միջին տարեկան եկամուտը չի գերազանցում 10 000 դոլարը:
Բենզինի մեկ լիտրն այժմ Թուրքիայում արժե 4.83 թուրքական լիրա (2,08 եվրո): Նախորդ բարձրացումը տեղի էր ունցել սեպտեմբրի 22-ին, երբ թուրքական կառավարությունը ավելացրել էր հատուկ սպառողական հարկը` հուսալով, որ պետական բյուջեի պակասուրդը կլրացվի:
Ընթացիկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի կառավարությունը կհայտարարի նաև բնական գազի գների բարձրացման մասին: Այն օգտագործվում է էլեկտրաէներգիայի մշակման համար, ինչպես նաև բազմաթիվ խոշոր քաղաքներ ջեռուցվում են բնական գազով:











































